ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Ալեն Սիմոնյանը մի փոքր տխրել էր, որ չդարձավ քաղաքապետ»․ Հայկ Մարության
16:00, 17.03.2024 | mamul.am
3139 | 0

«Ալենն, այո՛, ուզում էր դառնալ Երևանի քաղաքապետ, կուսակցության ներսում նաև քննարկում կար, որ պետք ա նա լինի»,- ԼուրջCast-ի եթերում ասել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ խոսելով 2018-ի հեղափոխության, քաղաքական զարգացումների մասին։ «Բայց իմ ու իմ թիմի մոտ միտք առաջացավ, դա ՔՊ-ի հետ կապ չունի, որ, այնուամենայնիվ, մենք կարող ենք էս մի կտորը վերցնել մեր պատասխանատվության տակ ու մաքսիմալ փորձել մեր ներուժն օգտագործելով՝ զարգացնել: Էդ առաջարկը եղավ ու բավականին մեծ դժվարությամբ այն անցավ իրենց կարծրացած համակարգում: Կարծում եմ, որ վերը նշված անձը մի փոքր տխրել էր էդ առիթով»,- նշել է նա՝ հավելելով, որ դա ՔՊ-ի միակ ճիշտ որոշումներից էր։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր