ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Վնասազերծվել է 36-ամյա տղամարդն, ով կոտրել է Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում տեղադրված արագաչափերը
18:06, 17.03.2024 | mamul.am
4143 | 1

Այսօր ՀՀ Ներքին գործեր նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Արարատի մարզում իրականացրել են հատուկ օպերացիա:

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ՊԾ Արարատի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի Սուրենավանի և Արմաշի արագաչափերը կոտրել է։

Պարեկներն օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ կոտրողը «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայով է և նրան վնասազերծելու համար գումարտակի հրամանատարը, գումարտակի հրամանատարի տեղակալը, վաշտի հրամանատարն ու պարեկներ Վարդան Կարապետյանն ու Ավետիս Խաչատրյանը դարանակալել են Արարատի մարզում ու նկատում են, որ կասկածելի ավտոմեքենան հասնում է Վեդի։ Պարեկներին հաջողվում է նրան կանգնեցնել ու բերման ենթարկել ոստիկանության Արարատի բաժին։

Նա Երևանում հաշվառված, Արարատի մարզում բնակվող 36-ամյա Նարեկ Ա․-ն է։ Պարզվել է, որ նա կոտրել է Երասխ, Սուրենավան, Արմաշ, Զանգակատուն գյուղերում տեղադրված բոլոր արագաչափերը, ինչպես նաև Սյունիքի և Վայոց ձորի մարզերի ճանապարներին տեղադրված արագաչափերը։

Հիշեցնենք, որ հեղափոխության ժամանակ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն էր կոչ անում բոլորին` պայքարել արագաչափերի դեմ, որովհետև «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր