ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+19 °C
«Այ սրա համար ենք ասում` քաղաքային իշխանությունները գաղափար չունեն քաղաքային պլանավորումից». Մանուկ Սուքիասյան
18:48, 17.03.2024 | mamul.am
3574 | 1

Երևանի քաղաքապետարանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ գնացել են Նոր Նորքի շրջան` անձամբ ծանոթանալու քաղաքացիների բարձրաձայնած խնդրին: «Հայտնի քանդված կամուրջի խաչմերուկում մշտապես տեղի են ունենում վթարներ, անգամ` վրաերթ, քանի որ տեղում ավտոբուսային գիծ անցկացնելու համար հետիոտնային անցումն առաջ են տվել: Չգիտես ինչու, նորը ներկել են սպիտակով, իսկ հինը` ներկված դեղինով, դեռ մնացել է նույնությամբ: Շատերը շփոթվում են, շարունակում են անցնել հնով, ինչի պատճառով տեղի են ունենում վթարներ, վրաերթ: Քաղաքային իշխանություններն այս հարցում ունեն դիլետանտային մոտեցում: Այնինչ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է կանգառը, որը շատ անմխիթար վիճակում է լինում, տեղափոխել: Այ սրա համար ենք ասում` քաղաքային իշխանությունները գաղափար չունեն քաղաքային պլանավորումից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր