ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Մարտի 20-ի հանրահավաքը առնչություն չունի արցախյան և հայաստանյան քաղաքական ուժերի հետ». Արտակ Բեգլարյան
21:36, 17.03.2024 | mamul.am
2920 | 0

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է․ «ԿԱՐԵՎՈՐ...
Մարտի 20-ի հանրահավաքը կազմակերպվում է բացառապես Արցախի ժողովրդի կարիքների ապահովման հասարակական նախաձեռնության կողմից և որևէ առնչություն չունի արցախյան ու հայաստանյան քաղաքական ուժերի հետ:
Իսկ հանրահավաքի օրակարգը վերաբերում է բացառապես Արցախի ժողովրդի իրավունքներին ու առկա մարդասիրական կարիքներին և որևէ առնչություն չունի ՀՀ ներքաղաքական պայքարի հետ:
Հանրահավաքին կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք, ով մտահոգ է Արցախի ժողովրդի ճակատագրով ու իրավունքների պաշտպանությամբ՝ անկախ կարգավիճակից, բնակության վայրից, քաղաքական հայացքներից և այլ հատկանիշներից:
Այլ նպատակներով չշահարկել և չմոլորեցնել մարդկանց:
Մարտի 20, ժամը 15:30, Երևանի Ազատության հրապարակ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր