ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +8 °C ... +19 °C Վաղը`+20 °C
«Մի հանցավոր խումբ մյուսի մարդկանց է առևանգել, նռնակ է կիրառվել, ոստիկաններն էլ լուռ հետևել են». Իոաննիսյան
22:54, 17.03.2024 | mamul.am
5484 | 1

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութերով․ «Նոր էքսկլուզիվ վիդեո ու ինֆո աշխարհի «7-րդ ամենաավտանգ» մայրաքաղաքի Ֆուչիկի փողոցի կրիմինալ «ռազբոռկայից»
Պարզվում է, որ Ֆուչիկի փողոցի վրա օրերս տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ`
1. Մի հանցավոր խումբ մյուսի ներկայացուցիչներից մարդկանց է առևանգվել (տես 2-րդ վիդեոն),
2. Սերբական արտադրության մարտական նռնակ է կիրառվել (տես 1-ին վիդեոն),
3. Դեպքի վայր եկած ոստիկանները լուռ հետևել են հանցավոր խմբերի ներկայացուցիչների փախուստին (տես 2-րդ վիդեոն),
4. Կողքի շենքի բնակիչներից ականատես ամուսնական զույգ է տարվել (ու ապօրինի պահվել) Երևանի քաղաքային ոստիկանություն, որտեղ ամուսին Արեգ Սարգսյանը խոշտանգվել է (հաղորդումը առավոտյան է ներկայացվելու)։
5. Երկուսն էլ քրեական ենթամշակույթի հարող խմբեր են և ունեն սերտ կապեր իրավապահ համակարգերում։ Բազում ոստիկաններ միշտ իմացել են, որ այս մարդիկ զինված շրջում են քաղաքում, բայց ոչինչ չեն ձեռնարկել։
Հ.Գ. Նոր վիդեոն 2-րդ է, 1-ինը երեկ էի հրապարակել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր