ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+19 °C
«Նայեք ու ինքներդ եզրակացրեք` արդյոք 45 տարվա մեջ առա՞ջ ենք քայլել, թե՞ հետ». Վրույր Քոչարյան
23:18, 17.03.2024 | mamul.am
5542 | 1

Ճարտարապետ Վրույր Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Բազմաթիվ մարդիկ հարցնում են, թե ինչու եմ քննադատում մեր Եվրոտեսիլյան երգը, պատճառաբանելով թե դա ուղղակի երգ ա, դրանով ոչինչ չի լինելու։ Հարգելիներս, ուղղակի ոչինչ չի լինում, էդ ուղղակիները տարիների ընթացքում գումարվում, դառնում են դեգրադացիա, բերում են պարտության, արժեքների կորստի։ Տեսահոլովակում 1980 թվականի օլիմպիական խաղերի բացման ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների ելույթն է, որտեղ ներկայացնում են ազգային մշակույթը պարի միջոցով։ Խնդրում եմ ինքներդ արեք սեփական եզրակացությունը ու ասեք կարծիք, արդյոք մենք 45 տարվա մեջ առաջ ենք քայլել, թե հետ, և ամենակարևորը մեր այս տարվա Եվրոտեսիլյան երգը` որպես ազգային մշակույթի պրոպագանդա` երկու ազգերից ո՞ւմ ավելի շատ կբնորոշեր ու կհամապատասխաներ։ Ես առհասարակ ոչ մի նյութ տարածելու մասին ոչինչ չեմ հորդորում, բայց սա այն դեպքն ա, որ կարող եք տարածել ու շատերն իրենց աչքով տարիների խորքից թող համեմատեն մեր մշակույթի հզորությունը։ Էս դեգրադացիայի տեմպերով հաստատ լավ տեղ չենք գնում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր