ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Մոսկվայի հայերի միության շենքում ծեծել են 20-ամյա հայ տղայի․ ծեծողն Արա Աբրահամյանի ներկայացուցիչն է
23:48, 17.03.2024 | mamul.am
5260 | 0

Մարտի 12-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Մոսկվայի հայերի միության շենքում, ինչի հետևանքով Մոսկվայում բնակվող Արեն Երգանջյանը մարմնի և գլխի շրջանում ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։

Այս մասին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հեռախոսազանգով ասել է 20-ամյա Ա․ Երգանջյանը։

Նա փոխանցել է հետևյալը․ «Արտյոմ Վարդանյանն իր աշխատասենյակում մազերիցս բռնեց ու գլուխս մի քանի անգամ խփեց պատին։ Արձանիկ կար, դրանով է նաև խփել։ Ոտքը դրել էր փորիս, մի ձեռքս բռնել էր, որ չկարողանամ պատասխանել ու սկսեց խփել։ Մինչև խփելն էլ ինձ հայհոյում էր։ Հարվածներից ես ուշաթափվել եմ, ընկերներս տարել են հիվանդանոց, ուղեղ ցնցում է ախտորոշվել, քիթս է կոտրվել, երկու ատամ եմ կորցրել։ 2023 թվականին Արտյոմի օգնականն ինձ հրավիրեց Հայերի միության շենք, ծանոթացրեց Արտյոմի հետ, ինձ առաջարկեցին, որ ղեկավարեմ երիտասարդական կենտրոնը, ես էլ համաձայնեցի։ Ինձ տրամադրեցին մի սենյակ, որը ես վերանորոգեցի, ներգրավեցի երիտասարդներին, միջոցառումներ էի կազմակերպում։ Մի օր իրենք ինձ կանչեցին և ասացին, որ այդ սենյակում, որը ես էի վերանորոգել, պետք է սրճարան գործի, դրանից սկսվեց տարաձայնությունները։ Ինձ մի քանի անգամ ասել են, որ այդ շենք չգամ, թե չէ դանակը կկոխի կոկորդս, կմորթի, կվերացնի։ Ես էլ իմ իրերի հետևից եմ գնացել։ Նկարներ ունեի, դրանք եմ հավաքել, տարել, ինքը դրանից ջղայնացել է։ Տանելու հաջորդ օրը ինձ կանչել է իր աշխատասենյակ ու խփել է»։

Արտյոմ Վարդանյանը Մոսկվայում և Մերձմոսկովյան մարզում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի լիիրավ ներկայացուցիչն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր