ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +9 °C ... +17 °C Վաղը`+19 °C
Սպասվում են տեղումներ և մառախուղ
08:30, 18.03.2024 | mamul.am
2853 | 0

Երևան քաղաքում`
Մարտի 18-ին սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 19-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 19-ին տեղումները կլինեն՝ ինտենսիվ։

Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում`
Մարտի 18-ին առանձին շրջաններում, 19-22-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով։ Մարտի 19-ին, 20-ի գիշերը տեղումները առանձին վայրերում կլինեն՝ ինտենսիվ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, մարտի 21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, 20-22-ին նույնքան կբարձրանա։

Եղանակը Երևանում

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր