Վլադիմիր Պուտինը ձայների 99 տոկոսի հաշվարկից հետո հավաքել է 87,33 տոկոս: Նման արդյունքներ է հայտնել ՌԴ ԿԸՀ-ն, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Երկրորդը Ռուսաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Նիկոլայ Խարիտոնովն է, որին աջակցել է ընտրողների 4,31 տոկոսը: «Նոր մարդիկ» կուսակցության ներկայացուցիչ Վլադիսլավ Դավանկովը հավաքել է ձայների 3,79 տոկոսը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկին՝ 3.,19 տոկոսը: |