ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +8 °C ... +19 °C Վաղը`+20 °C
«Շուշիում` մուղամ, Կոնսերվատորիայում` հյուրանոց-ալաղաջանոց»․ Վահե Սարգսյան
11:00, 18.03.2024 | mamul.am
1864 | 0

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Շուշի-Ստեփանակերտ -Ոսկեպար» խնդիրը և «Կոնսերվատորիա» խնդիրը բացարձակապես նույնական են։ Երկուսն էլ արժեք են։ Ազգային արժեք։ Հայ ժողովրդի դիմագիծը։ Եվ եթե մտածում էին` առաջինը վաճառած/ող խունտան երկրորդը չի ոչնչացնելու` ապա շատ պարզունակ են նմանները։
Եթե մտածում էին` կարելի է մի արժեքը վաճառողին նորից ընտրել ու հանգիստ վայելել մյուս արժեքը, դա նշանակում է` մարդիկ խորապես չեն հասկացել նիկոլիզմի հայադավ էությունը։
Գիշատիչ, սրբապիղծ և այլասերված խունտան հոշոտելու է բոլո'ր արժեքները, քանզի նրա դավանած միակ արժեքը լավ ուտելն է` ստամոքսը։
Իսկ լավ ուտելու դավանանքի համար խորթ է թե' Շուշի֊արժեքը, թե՛ Կոնսերվատորիա֊արժեքը։
Հետևաբար` Շուշիում` մուղամ, Կոնսերվատորիաում` հյուրանոց֊չալաղաջանոց. սա' է նիկոլիզմն ու նրա ղեկավարած երկրի ապագան..,»։

Աղբյուրը` Վահե Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր