ԵՄ խորհուրդը մարտի 18-ի նիստում կքննարկի Հայաստանին ցուցաբերվող աջակցությունն ու հայ-ադրբեջանական կարգավորումը: Բրյուսելում ԵՄ 27 երկրների արտգործնախարարների նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկվելու են Եվրոմիության աջակցությունը Հայաստանին և Երեւանի ու Բաքվի միջև կարգավորումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԵՄ բարձրաստիճան ներկայացուցչին: |