ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Բաքվից մեկնել է Թբիլիսի, հաղորդում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը: «Այցի ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ և հանդես կգա մամուլի համար հայտարարությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նախատեսվում է նաև Սթոլթենբերգի հանդիպումը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թբիլիսիից կմեկնի Երևան: |