ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ավտովթար Սիսիան-Գորիս ճանապարհին․ կան զոհեր և տուժած
09:54, 19.03.2024 | mamul.am
10702 | 0

Մարտի 19-ին, ժամը 05:40-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիանի օդանավակայանի խաչմերուկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. ներսում կա քաղաքացի:

Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Պ. Բ.) և «VAZ» (վարոդ՝ Կ. Գ. ծնված 1986 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «VAZ» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Կ.Գ.-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:06-ին, մարվել՝ 06:30-ին: Այրվել է ավտոմեքենան:

Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել են Հ. Հ.-ի (ծնված 1966 թ.), Ս. Հ.-ի (ծնված 1989 թ.), Ս. Գ.-ի (ծնված 2013 թ.) և Ն. Բ.-ի (ծնված 1967 թ.) դիերը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր