Ամերիկացի գործարար, X սոցցանցի սեփականատեր Իլոն Մասքը հայտարարել է, որ երբեմն տառապում է դեպրեսիայից և դեղեր է ընդունում: Այս մասին նա ասել է CNN հեռուստաալիքի նախկին հաղորդավար Դոն Լեմընին տված հարցազրույցում: «Դեպրեսիայի դեմ պայքարում ինձ օգնում է երկու շաբաթը մեկ կետամինի ընդունումը, որի դեղատոմսը ես ունեմ: Ես չեմ չարաշահում այդ դեղորայքի ընդունումը: Եթե չափից շատ կետամին ընդունեմ, անհնար կլինի աշխատել: Իմ աշխատանքը շատ է»,- ասել է Մասքը: |