ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Հողի նստվածքի պատճառով վնասվել է 5 տոննա կշռով հեղուկ գազի ռեզերվուարը
19:06, 19.03.2024 | mamul.am
3788 | 0

Այսօր՝ մարտի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոգոլի փողոցի թիվ 24/20 հասեցում գտնվող բենզալցակայանի գազատար խողովակը վնասվել է և առկա է գազի արտահոսք։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ առաջացել է հողաշերտի նստվածք, ինչի հետևանքով վնասվել է հեղուկ գազի ռեզերվուարը` մոտ 5 տոննա կշռով, ինչից առաջացել է գազի արտահոսք։ Այն տեղի է ունեցել հեղուկ գազի լիցքավորման պահեստային գլանատակառները (5000 լ․) իրար միացնող խողովակի վնասվելու պատճառով։ Տուժածներ չկան:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր