ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +11 °C ... +20 °C Վաղը`+16 °C
ՀՊՏՀ-ի սկանդալային ռեկտորը հրաժարական է տվել
20:38, 19.03.2024 | mamul.am
6206 | 1

Այսօր՝ մարտի 19-ին հրաժարականի դիմում է ներկայացրել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, սկանդալային պատմություններով հայտնի Դիանա Գալոյանը:

Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը 2017թ-ին գողություն է կատարել ԱՄՆ-ում «Նեյման Մարկուս» հագուստի խանութից:

Տեղում բռնվել է, դատապարտվել է Լոս Անջելեսի դատարանում:
Պատժի կրումը հետաձգելու որոշում է կայացվել, նշանակվել է 3 տարվա փորձաշրջան:

Ըստ այդ որոշման՝

- Դիանա Գալոյանը 2 օր նստել է Լոս Անջելեսի բանտում,
- Դատարանը արգելել է 100 յարդից կամ 90 մետրից ավել մոտենալ «Նեյման Մարկուս» խանութներից որևէ մեկին,
- Դատարանը պարտավորեցրել է 30 օր հարկադիր աշխատանք կատարել համայնքի համար:

Դատարանը նաև պարտադրել է 1 տարի անց ներկայանալ՝ փորձաշրջանի պահանջների կատարման ապացույցներով:

Դիանա Գալոյանը չի ներկայացել, և դատարանի կողմից տրվել է ձերբակալման հրաման ու հետախուզում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր