ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +8 °C ... +19 °C Վաղը`+19 °C
«Փաշինյանը տալու է այնքան հող, որքան պետք լինի իր աթոռը պահելու համար»․ Աննա Մկրտչյան
11:24, 20.03.2024 | mamul.am
1631 | 0

«Պետք չէ սին հույսեր տածել, որ Նիկոլ Փաշինյանը չի հանձնելու։ Նիկոլ Փաշինյանը տալու է այնքան հող ու հայրենիք, որքան պետք լինի իր աթոռը պահելու համար»,-ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցին այսօր ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ «Նրա համար հայրենիքի գաղափար գոյություն չունի, եթե մենք լսել ենք, որ էն սարը ձյունոտ ա ու մեզ պետք չի, գուցե մի օր էլ լսենք, որ Սևանը «ծաղկածա» ու մեզ պետք չի։ Պետք է ժամանակ չտալ Նիկոլ Փաշինյանին, ամեն օր մի քայլ անել, որը պետք է բերի նրա հեռացմանը։ Եթե հարցնեք՝ ե՞րբ է այդ հեռացումը լինելու, ես էլ այդ հարցը ունեմ, վայրկյան առաջ ուզում եմ, որ այդ հարցը լուծվի»,- ասել է Աննա Մկրտչյանը:
Լրագրողի դիտարկմանը, թե մարդիկ մեղադրում են ընդդիմությանը, որ ոչինչ չի արվում և պետք է մանդատները վայր դնեն, պատգամավորը պատասխանել է, որ Սահմանադրությամբ նախատեսված չէ ընդդիմության մանդատները վայր դնելով ԱԺ լուծարում կամ վարչապետի հրաժարական։ «Սա ամենևին չի նշանակում, որ ես ուզում եմ մեր մանդատները պահենք. այն, որ այս խորհրդարանը իրավունակություն և գործունակություն չունի, ինձ համար առաջին օրվանից պարզ է։ Ընդդիումությունը միակ օգտակար գործը որ կարող է անել պետության համար՝ խիստ ու կոնկրետ գործողություններով Նիկոլ Փաշինյանի վռնդումն է։ Ես էլ եմ դժգոհ մեզնից, գոհ կլինեմ այն ժամանակ, երբ ԱԺ-ում մեկ այլ վարչապետի թեկնածուի առաջադրում կլինի»,-հավելել է նա:

«Փաշինյանը տալու է այնքան հող, որքան պետք լինի իր աթոռը պահելու համար»․ Աննա Մկրտչյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր