ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+22 °C
«Հանգամանքների բերումով վայր դրեցի ավագանու մանդատս». Նանա Սարգսյան
13:24, 20.03.2024 | mamul.am
2420 | 0

«Հանրային ձայն»-ից Երևանի ավագանու՝ արդեն նախկին անդամ Նանա Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հանգամանքների բերումով դրեցի ավագանու մանդատս, բայց սա չի նշանակում, որ այլևս հրաժարվում եմ իմ ակտիվ գործունեությունից և հանձնվում։ Շարունակելու եմ զբաղվել քաղաքականությամբ՝ ի նպաստ հայի ու Հայաստանի։ Մերժելու եմ ցանկացած հայակործան ծրագիր։ Այս ամիսների ընթացքում առավել համոզվել եմ, որ անելիքներ շատ ունեմ և ոչինչ հետ չի պահի ինձ իմ արդար պայքարից։
Խորապես համոզված եմ, որ կգա այն բաղձալի օրը, երբ կհաղթենք թե՛ ներքին, և թե՛ արտաքին թշնամուն, ու հայը կապրի արժանապատիվ, խաղաղ ու ամբողջական երկրում։
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աշխատել և համագործակցել են ինձ հետ՝ անկախ քաղաքական հայացքներից, քանի որ դա եղել է բացառապես ի նպաստ երևանցու։
Հայցում եմ ձեր ներողամտությունը, եթե չեմ հասցրել որևիցե հարց լուծել, բայց խոստանում եմ ` քիչ դադարից հետո լինել առավել քան երբևէ ակտիվ, լինել հետևողական ցանկացածիդ խնդիրների վերաբերյալ։ Իսկ փոքր ինչ դադարը կլրացնեմ իմ աշխատանքով և վերականգնելով սպորտային հեռուստանախագծերս: Ինչպես եղել եմ, այնպես շարունակելու եմ լինել հասանելի և հնարավորությանս սահմաններում օգնել ցանկացած հարցում, որովհետև սիրով աշխատել եմ Երևանիս համար, աշխատում եմ ու դեռ կաշխատեմ»:

Աղբյուրը` Նանա Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր