ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +8 °C ... +19 °C Վաղը`+19 °C
«Տիգրանաշենը հանձնելով՝ 4 գյուղ է դատարկվում»․Հրանտ Բագրատյան
15:18, 20.03.2024 | mamul.am
2765 | 1

«Միասին» շարժման ներկայացուցիչներն այցելել են Տիգրանաշեն. «Այս գյուղը տալով՝ ընդհատվում է ճանապարհը դեպի Սյունիք, այլընտրանքը մնում է Վեդիով, Ուրցաձորով անցնող ճանապարհը, անմիջական վտանգի տակ են հայտնվում Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղը, Վայոց Ձորի մարզից Չիվա ու Ելփի գյուղերը վարի են գնում։ Տիգրանաշենը հանձնելով՝ 4 գյուղ է դատարկվում։ Եթե Իջևանի Բարխուդարլին ենք հանձնում, անպայման կդատարկվեն աջից՝ Այգեհովիտ, Վազաշեն, այնուհետև Պառավաքար գյուղերը, ձախից էլ՝ Ոսկեպարը, Կիրանցը, Բաղանիսը և կզրկվենք ճանապարհից, որով դուրս ենք գալիս Վրաստան»,- ասել է «Միասին» շարժման անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Նրա խոսքով՝ 1980-ականաներին Մոսկվայում ԽՍՀՄ պետանվտանգության կոմիտեի ղեկավար Վլադիմիր Կրյուչկովի մոտ եղել են անկլավների վերաբերյալ քննարկումներ, որոնց արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի ստորագրությամբ կազմվել է 193 արձանագրություն, վերջինների համաձայն Ադրբեջանի տարածքում գոյություն ունի մեկ անկլավ՝ Արծվաշենը, իսկ Հայաստանի տարածքում՝ ոչ մի։

«Տիգրանաշենը հանձնելով՝ 4 գյուղ է դատարկվում»․Հրանտ Բագրատյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր