ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Դժբախտ պատահարի զոհ է դարձել Արցախյան պատերազմների մասնակից Կարեն Աղաջանյանը
13:18, 21.03.2024 | mamul.am
13688 | 0

Դժբախտ պատահարի զոհ է դարձել ապրիլյան քառօրյա, Արցախյան 44-օրյա և 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմների մասնակից Կարեն Կիմի Աղաջանյանը։ Նա Արցախի Ասկերան քաղաքից էր։
«Երեք զավակների հայրը ընտանիքի մինուճար որդին էր։ Կարեն Աղաջանյանը միացավ իր հերոս հորեղբայրներին, որոնց կորստի ցավը դեռևս ասկերանցիներիս սրտում է։ Ասկերանի շրջանի ողջ հասարակության անունից ցավում ենք Կարեն Կիմի Աղաջանյանի ողբերգական մահվան համար, ցավակցում բոլոր հարազատներին ու կիսում նրանց ծանր վիշտը»,- գրում է «Բերդ» թերթը։

Աղբյուրը` «Բերդ» թերթ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր