Ռուսաստանը ցանկանում է «պատժել» Հայաստանին՝ «ավելորդ անկախության և խաղաղության ցանկության» համար։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը, հաղորդում է ֆրանսիական Le Figaro թերթը։ Ֆրանսիայի կառավարության ղեկավարը պնդում է, որ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքի վատթարացման հիմքում ընկած է դժգոհությունը, որ Հայաստանը միացել է Միջազգային քրեական դատարանին և ընտրել է իրավական պետության և ժողովրդավարության ուղին։ |