ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +10 °C ... +22 °C Վաղը`+23 °C
Հայտնի է՝ քանի տոկոս ձայն է Պուտինը հավաքել Հայաստանում
15:06, 21.03.2024 | mamul.am
12846 | 2

ՌԴ ԿԸՀ-ն Վլադիմիր Պուտինին պաշտոնապես հայտարարել է նախագահական ընտրությունների հաղթող։ Քվեաթերթիկների 100 տոկոս մշակումից հետո հայտարարվել է, որ նրա օգտին քվեարկել է 76 277 708 մարդ (ընտրողների 87,28 տոկոսը)։ Վլադիմիր Պուտինը հաղթել է ԱՄՆ-ում, Գերմանիայում, Էստոնիայում, Ղրղզստանում, Լատվիայում, Ավստրալիայում, Հայաստանում անցկացված քվեարկության ժամանակ: Այս մասին հայտնել է ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան։ «Գերմանիայում Պուտինի օգտին քվեարկել է ընտրողների 56,82%-ը, Էստոնիայում՝ 75,22%-ը, Լատվիայում՝ 70,6%-ը, Ավստրալիայում՝ 53,6%-ը, Հայաստանում՝ 54,7%-ը, ԱՄՆ-ում՝ 42,23%-ը»,- ասել է Պամֆիլովան։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր