ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Արարատում հնդիկ է ինքնասպան եղել
22:36, 21.03.2024 | mamul.am
3560 | 0

Մարտի 18-ին ինքնասպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորամարգ գյուղի սնկանոցի մոտ տղամարդու դի կա կախված:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, ոստիկանները Նորամարգ գյուղի 9-րդ փողոցի 1-ին հասցեում գտնվող` մետաղից հավաքված կիսակառույց տնակում հայտնաբերել են տանիքից շորով կախվելու միջոցով ինքնասպան եղած մոտ 30-35 տարեկան օտարերկրյա քաղաքացու:
Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով մահացածը ազգությամբ հնդիկ է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր