ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +12 °C ... +24 °C Վաղը`+22 °C
ՀՀ-ում 7 բուհ չունի ռեկտոր․ իշխանությունը «ենթարկվող» մարդկանց է փնտրում
23:18, 21.03.2024 | mamul.am
2285 | 0

ՀՀ պետական և մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունները իշխանությունների կողմից նշանառության տակ են։ Այս պահին Հայաստանում կա 23 պետական և 21 մասնավոր բուհ, որոնց գոյությունը հարցականի տակ է դրված մինչև 2030 թվականը, գրում է «ԱրմԼուր»-ը։

Բուհերի գոյությունը հարցականի տակ է, քանի որ նաև երկրի վարչապետն իր խոսքում հարցականի տակ է դնում բուհերի կրթական որակը՝ ասելով՝ եթե մենք բուհերը հավատարմագրենք միջազգային ստանդարտներով, ոչ մի բուհ հավատարմագրում չի ստանա։
Այն բուհերը, որոնց հետ կապված ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ապագա պլաններ է գծում, ավելի բարձիթողի երբեք չեն եղել։

Պատճառն այն է, որ Հայաստնում 7 ուսումնական հաստատություն չունի ռեկտոր և դրանք ղեկավարում են ժամանակավոր պաշտոնակատարները։ Այդ ուսումնական հաստատություններն են՝ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան, Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։

Բուհերում քաոս է, նախարարությունը չի կարողանում համապատասխան որակավորմամբ մասնագետներ գտնել և նշանակել ռեկտորներ։ Ինչպես բազմիցս գրել ենք, որ ոչ ոք ցանկություն չունի աշխատել ներկայիս իշխանության օրոք, սա գործում է նաև կրթական ոլորտում։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր