Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրոպայի համար խայտառակություն է անվանել երկրի զինված ուժերի խնդիրները։ Նա դաշնակիցներին կոչ է արել ավելացնել ռազմական օգնությունը: Այս մասին գրում է Tagesschau-ն։ «Ցավոք, մեր զինվորների կողմից ռազմաճակատում հրետանու օգտագործումն ամոթալի է Եվրոպայի համար այն իմաստով, որ Եվրոպան կարող է ավելին անել»,- նշել է Զելենսկին։ |