ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +20 °C Վաղը`+23 °C
Կապանում 15-ամյա անչափահասի են դանակահարել դպրոցի բակում
17:48, 23.03.2024 | mamul.am
2840 | 0

Մարտի 21-ին «Կապան» ԲԿ են տեղափոխել 15 տարեկան անչափահաս Ս. Մ-ին և հայտնել, որ նա, իբր, աստիճաններից վայր ընկնելու հետևանքով ստացել է կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր։

Դեպքին ընթացք են տվել իրավապահները և պարզել են, որ նույն օրը ժ․ 22․00-ին, Կապանի 13 դպրոցի բակում վիճաբանության ժամանակ Ս.Մ-ին դանակահարել է Կ.Մ-ն, որը ձերբակալվել է։ Ըստ հավանական վարկածի` 15-ամյա Ս. Մ-ին դանակահարել են այն բանի համար, որ նա Կ.Մ-ի ապակին կոտրել է, ինչից սկսվել է տհաճ խոսակցություն ու անչափահասին դանակահարել են։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր