ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +12 °C ... +23 °C Վաղը`+21 °C
Գյումրիում երիտասարդ քույրեր են դանակահարվել. նրանց կյանքին վտանգ է սպառնում
19:58, 24.03.2024 | mamul.am
6667 | 0

Այսօր՝ մարտի 24-ին, Գյումրիում երիտասարդ քույրեր են դանակահարվել: Նախնական տեղեկություններով, 27 և 33 տարեկան աղջիկներն Անի թաղամասի բնակիչներ են:

Ժամը 15:00-ի սահմաններում նրանից մեկը «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել շտապօգության միջոցով, մյուսը՝ ոստիկանության ծառայողի ուղեկցությամբ:

Աղջիկները ԲԿ են ընդունվել մարմինների տարբեր հատվածներում առկա կտրած-ծակած բազմաթիվ վերքերով:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն ասել է, որ երկուսն էլ վիրահատվել են:

«Աղջիկներից մեկի մոտ առկա էր որովայնի թափանցող վնասվածք, բարակ աղիների տարբեր հատվածների վնասում, հեմոպերիտոնեում, տրավմատիկ-հեմոռագիկ շոկ, մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքեր։ Մյուսի մոտ կային աջից ազդրի և ձախից հետույքային շրջանի վնասվածքներ, դաստակի կտրած-ծակած բազմաթիվ վերքեր»,- ասաց Խաչատրյանը:

Վիրահատությունից հետո նրանցից մեկը դեռ վերակենդանացման բաժանմունքում է, մյուսին տեղափոխել են պալատ: Ներկա պահին քույրերի կյանքին դեռ վտանգ է սպառնում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր