«Դուք ինձ արդեն նեղում եք ձեր հարցերով ու հետապնդում․ ոչ մեկը հող չի հանձնում։ Եթե մի բան լավ չեք հասկանում, ավելորդ հարցեր մի տվեք»,- ԱԺ հանձնաժողովի նիստից հետո, ի պատասխան լրագրողների հարցերին, ասաց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։ Հարցին՝ ինչպե՞ս է հասկացել Ոսկեպարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ «եթե հողերը չհանձնենք, պատերազմ կլինի», Ասրյանը պատասխանեց․ «Մենք հող հանձնող չենք»։ |