Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանը ենթարկվել է իսլամիստների գրոհին, իսկ այն խմբավորումը, որը պատասխանատու է Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության համար, փորձել է նման բան իրականացնել Ֆրանսիայում, գրում է Reuters-ը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիան բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը: |