ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Ջերմուկ տանող ճանապարհահատվածը փակ է լինելու
17:54, 25.03.2024 | mamul.am
1780 | 0

Մարտի 25-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Մ-2-Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհի 2-րդ կմ-ում կատարվելու են քարաթափման մաքրման աշխատանքներ։ Մաքրման աշխատանքներով պայմանավորված և անվտանգությունից ելնելով՝ ժամը 20։00-ից վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր