ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Որոտանի կիրճի մոռացված վանքը` Հարանց անապատ
17:48, 26.03.2024 | mamul.am
4960 | 0

Որոտանի կիրճում` Որոտան գետի աջ ափին, մի անտառապատ բացատում է գտնվում արդեն դարեր շարունակ լքված և մոռացված մի վանք, որը հայտնի է Հարանց անապատ անունով:

Հարանց անապատ

Վանքի հիմնադրման հստակ ժամանակը հայտնի չէ։ Ենթադրվում է, որ կառուցվել է 1608-1613 թթ.-ին։
Հարանց անապատ
Հիմնադիրներն են եղել Սաղմոսավանքի Սարգիս վարդապետը և Տրապիզոնից քահանա Կիրակոսը։ Ըստ հայ պատմագիր Առաքել Դավրիժեցու` մինչ այդ նրանք ուխտի էին մեկնել Երուսաղմում, ծանոթացել անապատների կանոնադրությանը, այնուհետև այցելել Տաթևի վանք, Թանահատի վանք, ապա առավել խաղաղ և ապահով վայր որոնելով՝ Որոտան գետի աջ ափին անապատ են հիմնել, կառուցել եկեղեցի և մենակյացին պատշաճ խավար ու մթին փոքր խցեր:
Հարանց անապատ
Հարանց անապատ

Վանքը մեծապես տուժել է 1958 թվականի երկրաշարժից, ինչի արդյունքում վանքի բոլոր շինությունները կործանվել են, բացի եկեղեցուց: Հետագայում սողանքի հետևանքով եկեղեցին մոտ 15 մետր սահել, իջել է այժմյան տեղը:
Հարանց անապատ
Հարանց անապատ

Երկրաշարժից երկու տարի անց միաբանությունը տեղափոխվել է և հիմնել Տաթևի Մեծ Անապատը: XVIII դ. սկզբին Հարանց անապատը վերակենդանացել է, այստեղ նորոգումներ և կառուցումներ են կատարվել։
Հարանց անապատ
Հարանց անապատ
Հարանց անապատի համալիրը և եկեղեցին չափազանց կարևոր են ուշ միջնադարի հայկական ճարտարապետական առանձնահատկությունների բացահայտման համար. այստեղից են դուրս եկել Հայաստանի XVII դարի մյուս անապատների հիմնադիրները՝ տարածելով նաև համալիրի հորինվածքի ու առանձին շենքերի լուծումները։
Հարանց անապատ
Հարանց անապատ
Հարանց անապատ
Հարանց անապատ
Հարանց անապատ

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր