ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+24 °C
Թուրքիան ՌԴ-ին է փոխանցել Crocus City Hall-ի վրա հարձակման կասկածյալների տվյալները
12:24, 26.03.2024 | mamul.am
5345 | 0

Թուրքիան Ռուսաստանին է փոխանցել Crocus City Hall-ի վրա հարձակման մեջ կասկածվողների տվյալները, հաղորդում է Hurriyet-ը։ Թերթը գրում է, որ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ձերբակալված տղամարդկանցից երկուսն ավելի վաղ Մոսկվայից ժամանել էին Թուրքիա, այնուհետ վերադարձել: Նրանց նկատմամբ ռուսական իշխանությունների կողմից ոչ մի նախազգուշացում չի եղել։ Ըստ Hurriyet-ի՝ Թուրքիայի տարածքում որևէ գրանցում՝ կացության մասին, կամ որևէ այլ փաստաթուղթ նրանք չեն ունեցել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր