ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Ցանկացած հայ պետք է գիտակցի՝ վաղը իշխանությունը հենց իր տունը կարող է հռչակել ադրբեջանական»․ Տ․ Աբրահամյան
17:24, 26.03.2024 | mamul.am
1248 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Իշխանությունն իր քարոզչական ողջ ռեսուրսը դրել է ապացուցելու, որ Ադրբեջանին հանձնվող գյուղերը հայկական չեն, իսկ իրենք պայքարում են բացառապես ՀՀ տարածքների համար:
Իսկ Սոթքի, Ջերմուկի, Սև Լճի, Իշխանասարի, Տեղ գյուղի, Ներքին Հանդի ու ՀՀ մյուս հատվածները հայկակա՞ն են, թե՞ ոչ: Եթե այո, ապա դա ինչու զիջեցիք, դա էլ ըստ ձեր ձեզ ՀՀ ինքնիշխան տարածքն էր:
Հայաստանում ապրող ցանկացած հայ պետք է գիտակցի, որ վաղը իշխանությունը հենց իր համայնքը, տունը կարող է հռչակել ադրբեջանական ու հանձնել թշնամուն:
Մինչև այս գիտակցումը չլինի, մինչև յուրաքանչյուրը ցանկացած հայկական բնակավայրի կորուստն իր անձնական ողբերգությունը չհամարի, անընդհատ հող էլ կհանձնվի, մարդիկ էլ կնահատակվեն»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր