ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Դատավորների ազատումների իրական պատճառը ***ի ջղաձգումներն են ինչ-որ չաթի պատճառով». Տիգրան Աթանեսյան
01:30, 27.03.2024 | mamul.am
2515 | 1

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «4 դատավորի աշխատանքից ազատեցին 1 ամսվա ընթացքում՝ իրենց դիմումի համաձայն:
Ըստ օդում կախված լուրերի, ազատումների իրական պատճառը հողատուի ջղաձգումներն են ինչ-որ չաթի բովանդակության պատճառով:
Ճիշտն ասած, էական չէ, թե ինչ էր այդ չաթի բովանդակությունը, էական չէ, որ չաթի վերջին մասնակիցը նաև մատնիչ է և այլն:
Ի վերջո, եթե այդ ամենը ճիշտ է, այդ դատավորները որոշել են չպայքարել իրենց պաշտոնների համար, այլ անցնել այլ գործի և կյանքի:
Միգուցե անձամբ իրենց համար դա նույնիսկ ավելի լավ է:
Այս պատմության ամենավատն այն է, որ դատական համակարգը այնպես է ստորացվել, որ հողատուի ամեն ճվճվոց դառնում է դատավորի պաշտոնանկության հիմք:
Այսինքն՝ թե ԲԴԽ-ն որպես մարմին, թե բազմաթիվ իրավական ակտեր, դրանց թվում նաև Սահմանադրությունը, պարզապես բուտաֆորիա են երևանյան խանի իշխանության հետ համեմատած:
Սա 3-րդ Հանրապետության ձախողման հերթական ապացույցն է և ես կրկին ուզում եմ տալ իմ հին և սիրելի հարցը, որին մինչ օրս ոչ ոք երբեք պատճառաբանված և խելացի պատասխան չի տվել՝ իսկ ինչո՞ւ է Հայաստանը Հանրապետություն»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր