ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Եթե տարածքները հանձնվեն, Ադրբեջանը Ոսկեպարով միջանցք կպահանջի»․ Ռուբեն Գալչյան
15:18, 26.03.2024 | mamul.am
2581 | 1

Պատմաբան, քարտեզագիր Ռուբեն Գալչյանը «Նոյյան Տապան»-ի եթերում ուշագրավ կանխատեսում է արել՝ խոսելով Տավուշի մարզից Ադրբեջանի պահանջած տարածքները հանձնելու մասին․ «Եթե այդ տարածքները հանձնվեն, ապա Ադրբեջանը կմոտենա Վրաստան գնացող մայրուղուն և ռուսական գազատարին։ Բացի այդ, վստահ եմ, որ այդ տարածքներից հետո Ադրբեջանը ուզելու է նաև Ոսկեպարի ձախ կողմում գտնվող Էսկիպարա անկլավը՝ ասելով, որ Խորհրդային միության ժամանակ իրենց է տրված եղել։ Եթե այդ անկլավն էլ տանք, Ոսկեպար գյուղի արևելքում կլինի Ադրբեջանը, արևմուտքում ՝ ադրբեջանական անկլավը, իսկ իրար միանալու համար Ադրբեջանը կպահանջի միջանցք և Ոսկեպարի վրայով Ադրբեջանին պետք է տրվի հողամաս․ այդ դեպքում մեր մայրուղին ու գազատարը որտեղո՞վ են անցնելու։ Խախտվելու է անվտանգային ամբողջ համակարգը։ Ոսկեպարից Նոյեմբերյան 20-30 կմ-ի փոխարեն մարդիկ անցնելու են 150 կմ ճանապարհ»,- ասել է Ռուբեն Գալչյանը։

«Եթե տարածքները հանձնվեն, Ադրբեջանը Ոսկեպարով միջանցք կպահանջի»․ Ռուբեն Գալչյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր