«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանի գրառումը՝ կից լուսանկարներով․ «2024 թվականի մարտի 11-ին մամուլը ողողվեց մի գույժով՝ 9 տարեկան երեխան հիվանդանոցում մահացել էր, նախնական ախտորոշումն էր «ջրծաղիկ»: Հաշվի առնելով միջազգային ցուցանիշները, ըստ որի 60 000 ջրծաղիկի դեպքից մեկի մոտ կարող է մահ արձանագրվել, ես հասկանում եմ, որ մեր առողջապահական համակարգը էպիդեմիոլոգիական առումով լուրջ բացթողումներ ունի, որ մեր երեխաները հասել են առողջական այն խնդրին, որ այսօր արդեն մահ է գրանցվում: Եվ ահա ի պատասխան հարցումների՝ ստանում եմ հետևյալ տեղեկատվությունը, որ Հայաստանի Հարնապետությունում ջրծաղիկը վերջին 3 տարիների ընթացքում աճել է շուրջ 4 անգամ, բայց ՀՀ առողջապահության նախարարությունը դեռ «մտածում է» կանխարգելման մասին... |