Պահեստազորի գնդապետ, պատմաբան Վոլոդյա Հովհաննիսյանը «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի զինդատախազության կողմից 90-ականների սկզբին Տավուշի մարզի Բաղանիս-Այրում գյուղում իբր ցեղասպանություն իրականացնելու մեջ մեղադրվող 18 հայի նկատմամբ հայտարարված հետախուզմանը․ «Ադրբեջանցիները 18 մարդու նկատմամբ գործ են հարուցել․ է՞լ ում նկատմամբ են քրգործ հարուցելու և որտեղի՞ց իրենց ցուցակ, թե ո՞վ ինչի՞ն է մասնակցել։ Ո՞վ է այդ ինֆորմացիան տվել Ադրբեջանին, որոնք ցուցակներ են կազմել։ ԱԱԾ, մի՞թե դուք եք տվել, գուցե Նիկոլ Փաշինյանն է տվել, ամեն ինչ սպասելի է։ Ադրբեջանն ինչ ուզում՝ անում է, ՀՀ-ում քար լռություն է»։ |