ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ՌԴ ԱԴԾ-ն խոստովանել է, որ ԱՄՆ-ն զգուշացրել է Ռուսաստանին
19:36, 26.03.2024 | mamul.am
3797 | 0

ԱՄՆ հետախուզական ծառայություններն իսկապես զգուշացրել են Մոսկվային, որ Ռուսաստանում ահաբեկչություն է նախապատրաստվում, սակայն այդ տեղեկությունը ընդհանուր բնույթ է կրել, ասել է ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։ «Սա ընդհանուր բնույթի տեղեկատվություն է՝ մարդաշատ վայրերում ահաբեկչություն նախապատրաստելու մասին։ Մենք արձագանքեցինք այս տեղեկատվությանը և, բնականաբար, համապատասխան միջոցներ ձեռնարկեցինք՝ կանխելու դրանք»,- լրագրողներին ասել է նա։

«Ցավոք սրտի, մեր գործողությունները, որոնք մենք իրականացրել ենք կոնկրետ խմբերի և կոնկրետ անձանց հետ կապված, չեն հաստատել այդ տեղեկությունները»,- հավելել է Բորտնիկովը։

ԱԴԾ-ի ղեկավարի խոսքով՝ տեղեկություններ կային, որ ահաբեկչությունը ծրագրվել է ոչ թե համերգի, այլ նախագահական ընտրությունների ժամանակ։

Մարտի 7-ին մի շարք երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Կանադայի, Գերմանիայի, Չեխիայի, Շվեդիայի, Լատվիայի և Հարավային Կորեայի դեսպանատներն զգուշացրել են իրենց քաղաքացիներին, որ առաջիկա երկու օրերին Մոսկվայում կարող է ահաբեկչություն տեղի ունենալ։ Նույն օրը ԱԴԾ-ն հայտարարել է Մոսկվայի սինագոգի վրա ահաբեկչական հարձակումը կանխելու մասին, որը, իբր, նախապատրաստել էին Աֆղանստանում «Իսլամական պետության» բջիջի՝ «Վիլայաթ Խորասանի» գրոհայինները (նույն խումբը համարվում է Մոսկվայի համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր