ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Նիկոլիզմի հեռացումը մեկ մարդու կամ մեկ ուժի բան չէ». Շարմազանով
20:54, 26.03.2024 | mamul.am
2056 | 1

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլիզմի հեռացումը մեկ մարդու կամ մեկ ուժի բան չէ, համազգային համախմբում է պետք։
Հաճախ եմ լսում՝ ինչո՞ւ ՀՀԿ-ն Նիկոլին չի հեռացնում միտքը։
Ու շատ հաճախ դա ասում են նաև մարդիկ, ովքեր 2018-ին ՀՀԿ-են «մերժել»։
Հարցնում եմ՝ եղբայր, 2018-ին հրապարակում եղե՞լ ես, չէ՞։
Ասում են` այո, բայց էս թերության, էն սխալի դեմ լինելով։
Ասում եմ՝ հասկացա, ավելի լավ պետություն ունենալու համար ես մեզ «մերժել», հավատացել ես Նիկոլին, բայց խաբվել ես։
ՀՀԿ-ն իր վրայից սխալներն ու մեղքերն ուրիշի վրա չի բարդում։
Այո, եղել են կոպիտ սխալներ ևս։
Բայց հերիք չէ՞ դրանց մասին խոսել միայն։
ՀՀԿ-ի օրոք՝ 2016-ի Ապրիլյան պատերազմում Ադրբեջանը ձախողվել է։
ՀՀԿ-ի օրոք 2015-ի ապրիլին ամբողջ աշխարհը խոսում էր Հայոց ցեղասպանության դատապարտումից։
Ձեռքբերումները քիչ չեն…
Հիշենք, որ ՀՀԿ-ն 2018-ի ԱԺ ընտրություններին մասնակցել է «Եթե մտահոգ ես» կարգախոսով՝ զգուշացնելով մոտեցող արհավիրհքի մասին…
Ավաղ, դա նման էր «ձայն բարբառոյ անապատի»…
2020-ի կապիտուլյացիայից հետո ՀՀԿ-ն ազգային այլ ուժերի հետ ամիսներով դրսում միտինգ է արել, ճամփա է փակել, բռնվել է։
2021-ին պարտադրված ընտրությանն ամենավերջինն է հայտարարել մասնակցության մասին՝ պայքարելով Նիկոլի ռեժիմի դեմ։
Նույնը` 2022-ի Դիմադրության շարժման ժամանակ։
Չի ստացվել, դրական արդյունքի չենք հասել։
Չի ստացվել, քանի որ նաև ռեսուրսները չեն բավարարել։
Հանրային աջակցությունը նաև բավարար չի եղել։
Իհարկե, առկա է եղել նաև մեր՝ ընդդիմադիրներիս սխալը։
Ակնհայտ է, որ այսօր կա հանրային կոնսենսուս Փաշինյանին հեռացնելու համար։
Անհրաժեշտ է դուրս գալ «նախկին-ներկա» արհեստական բաժանումից ու բանավեճից։
Պետք է ազգային-պետական ուժերով ու գործիչներով գիտակցել ոչ թե իշխանության գալու, այլ՝ իշխանափոխության հասնելու կարևորությունը։
Հերիք է իրար վրա քողարկված «քարեր նետենք» ու աննպատակ մեղավորներ փնտրենք։
Քաղաքականության մեջ հրեշտակներ չկան, սրբեր` առավել ևս։
Պետք է գնալ համազգային լայն համախմբման` հանուն պետականության պահպանման՝ մի կողմ դնելով կուսակցական ու խմբային շահերը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր