ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Խամենեին ընդունել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարին
21:18, 26.03.2024 | mamul.am
2257 | 0

Մարտի 26-ին ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն Թեհրանում հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հետ։ Նա նաև հանդիպում է ունեցել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Այցի նպատակն է` գնահատել Գազայի հատվածում և Արևմտյան ափին տիրող իրավիճակը:

Սա Հանիեի երկրորդ այցն է Իրան հոկտեմբերի 7-ին պատերազմի սկսվելուց հետո։ Նա արդեն հանդիպել է Խամենեիի հետ 2023 թվականի նոյեմբերին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր