ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի». Տիգրան Բալայանը դիմել է Տոյվո Կլաարին
22:30, 26.03.2024 | mamul.am
3516 | 0

Մենք հավատում ենք Ալիևին կանգնեցնելու` ԵՄ կարողությանը, այդ դեպքում Հայաստանին աջակցությունը երկիմաստ չի լինի: Այս մասին X-ի իր միկրոբլոկում գրել է Բելգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը՝ պատասխանելով Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

«Սիրելի Տոյվո Կլաար, Ադրբեջանում ոչինչ չի կատարվում առանց այդ երկրի նախագահի հավանության, ով լուրջ չի ընդունում առանց գործողության նախազգուշացումները։ Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի»,- ասված է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անընդունելի է համարել ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքները:

X-ի իր միկրոբլոկում նա գրել էր, որ սահմանների սահմանազատման վերաբերյալ իրական բանակցություններ են անհրաժեշտ, և բոլոր տարածքային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ համաձայնեցված գործընթացի շրջանակներում:

Արձագանքելով Կլաարի այս դիտարկումներին՝ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե Տոյվո Կլաարը չի կարող ձերբազատվել կողմնակալությունից և միայն ադրբեջանական գյուղերի վերադարձի վերաբերյալ իրավական դիսկուրսը համարում է չարիք:

Նա հավելել է, թե այդ գյուղերը տարածքային վեճի առարկա չեն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր