ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Մոտենում ենք այն կետին, որտեղ կործանարար քաոսն անխուսափելի է». Մհեր Մելքոնյան
22:48, 26.03.2024 | mamul.am
2543 | 0

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՔՊ-ական չինովնիկների կողմից ստեղծած խնդիրներին, կարծես թե, վերջ չկա։ Նրանց հակապետական քայլերն օրեցօր դառնում են ավելի ու ավելի ցինիկ և կործանարար։
Տեղավորվելով իրենց համար ջերմ և հարմարավետ աշխարհում, ապազգային պաշտոնյաներն սկսեցին շատ արագ մոռանալ, թե ում շնորհիվ են հայտնվել իշխանության ղեկին։ Անտեսելով մեր քաղաքացիների մոտ կուտակված բազմաթիվ խնդիրները՝ գործող իշխանությունները զբաղված են միայն սեփական և թշնամու շահերը սպասարկելու գործընթացով։
Իշխանության ուղղահայացը, որը հարմարեցվեց հատուկ վարչապետի աթոռը զավթած անձի համար՝ պետությունը հեշտ կառավարելու համար, կամաց-կամաց դադարում է աշխատել։ Պատճառներից մեկը ՔՊ-ական խմբակին հավատարիմ չինովնիկական ապարատի կրկնապատկումն է, ովքեր շատ հաճախ են սկսել հայտնվել կոռուպցիոն սկանդալների մեջ և պաշտոնն օգտագործում են միայն ու միայն անձնական հարստացման համար։
Որտեղի՞ց են գալիս բողոքները և ինչի՞ հետ են դրանք կապված:
Դրանք առաջին հերթին գալիս են մարզերից։ Եվ դրանք կապված են ՔՊ-ականների հակապետական քաղաքականության հետ, առաջին հերթին, և երկրորդ ՝ տեղական անսկզբունք, սեփական ես-ը վաճառած չինովնիկների՝ բնակչության խնդիրներով զբաղվելու անկարողության կամ չցանկանալու հետ։
Կամ ավելի ճիշտ՝ խնդիրները ուժային ճանապարհով լուծելու ցանկությամբ։
Քրեական գործ հարուցել, հալածանքի ենթարկել, դատի տալ քաղաքացիներին, բայց միայն չլուծել առաջացած խնդիրները։ Այստեղ ամենակարևորը մեր պետության անվտանգային, ինչպես նաև որակյալ բուժսպասարկման, տնտեսական, գործազրկության խնդիրներն են։
Առանձին խնդիր է ՀՀ-ի դատական համակարգը: Գրեթե չեն մնացել Հայաստանում քաղաքացիներ, ովքեր իրենց վրա չեն զգացել դատավորների անգործությունը կամ ոչ օրինական գործողությունները` հաճախ ուժային կառույցների, նախարարների և այլ չինովնիկների ճնշման պատճառով: Այս ամենը խարխլեց վստահությունն ընդհանուր առմամբ դատական իշխանության նկատմամբ:
Պետք է հատուկ խոսք ասել նաև մարզերում արտագաղթի և գործազրկության մասին. Երևանում բացված յուրաքանչյուր աշխատատեղի դիմաց մարզերում փակվում են շատ ու շատ աշխատատեղեր։ Միևնույն ժամանակ, նախաթոշակառուները հայտնվել են սարսափելի իրավիճակում և լրացուցիչ ճնշում են գործադրում աշխատաշուկայի վրա։ Բարձրագույն կրթություն ունեցող կամ նույնիսկ միջին մասնագիտական ունեցող երիտասարդները գործնականում հնարավորություն չունեն աշխատանք գտնելու մարզերում:
Փոքր բիզնեսը, որը կերակրում էր շատ ընտանիքների, սկսեց զանգվածաբար փլուզվել։ Մարզային և համայնքային անդեմ չինովնիկները մեծ ջանքեր են գործադրում արագ հարստանալու, շուկաները վերաբաշխելու, ուրիշների ունեցվածքը խլելու համար՝ կոռուպցիոն սխեմաների մշակման միջոցով։
Իսկ ուժայինները դեռ շարունակում են ծառայել իշխանությանը. բայց սա ավելի շատ ժամանակավոր բնույթ է կրում:
Նրանցից շատերը նույնքան անհանգիստ են մեր երկրի առաջ ծառացած խնդիրներով, որքան հասարակ քաղաքացիները։ Հասարակության մեջ խորացած պառակտումը նրանց տներով ու ընտանիքներով էլ է անցնում:
Եվ հետո՝ ում պաշտպանել՝ ընտանիքի՞ն, թե՞ իշխանությունը
զավթած բախտախնդիրներին․․․
Վերջին շրջանում ազգային շահերին հակասող փաշինյանական իշխանությունը կարծես ինքն է ճոճում նավակը` միտումնավոր սրելով առճակատումը ժողովրդի հետ։
Դա երբեք ոչ մի լավ բանով չի ավարտվել։
Ի վերջո, նրանցից ոչ մեկին հավաքական պատասխանատվությունից չի հաջողվելու փախչել։
Այն «Դամոկլյան սրի» պես կախված է յուրաքանչյուր հայրենավաճառի վրա, և բոլորը վաղ թե ուշ ստիպված կլինեն պատասխան տալ իրենց դավաճանության և գործած հանցանքների համար՝ ամբողջ երկրի և ապագայի առջև:
Մենք ավելի ու ավելի ենք մոտենում այն կետին, որտեղ կործանարար քաոսն անխուսափելի է»:

Աղբյուրը` Մհեր Մելքոնյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր