ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
4 գյուղերի հարող տարածքներում առկա մայրուղային գազատարի վերատեղադրման հարց «Գազպրոմ Արմենիա»-ն չի քննարկել
00:06, 27.03.2024 | mamul.am
1881 | 0

ՀՀ կառավարությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ չի քննարկել Տավուշի մարզով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարց։ Այս մասին, ի պատասխան «Փաստինֆոյի» հարցման, հայտնել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետ Արտաշես Գաբրիելյանը։

Հիշեցնենք, որ Վրաստանից Հայաստան եկող մայրուղային գազատարն անցնում է Ոսկեպարի ճանապարհով, որը Ադրբեջանի կողմից ներկայացված 4 գյուղերի հանձնման պահանջը բավարարվելու դեպքում ևս անցնելու է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Նիկոլ Փաշինյանը արդեն հայտարարել է այդ տարածքները հանձնելու իր դիրքորոշման մասին։

Աղբյուրը գրավոր հարցում է ուղարկել «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ խնդրելով տեղեկացնել, թե արդյոք քննարկվում է գազատարի տեղափոխման հարցը, քանի կիլոմետրանոց նոր գազատար պետք է կառուցվի, որքա՞ն ժամանակ կպահանջվի դրի համար, որքա՞ն կարժենա նոր ճանապարհով նոր գազատարի շինարարությունը։ Ընկերությունն այսօր հնարավոր համարո՞ւմ է ներդրումային նման ծրագրի իրականացումը, թե ակնկալում են նաև պետության կողմից ֆինանսական աջակցություն։

Ի պատասխան գլխավոր տնօրենի տեղակալ Ա. Գաբրիելյանը տեղեկացրել է, որ նման հարց չի քննարկվում։

«Ի պատասխան Ձեր գրավոր հարցման, հայտնում ենք, որ Ձեր կողմից բարձրաձայնված թվով 4 գյուղերի հարող տարածքներում առկա մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն չի քննարկել»,- հայտնել է Ա. Գաբրիելյանը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր