ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. «Ժողովուրդ»
09:18, 27.03.2024 | mamul.am
7592 | 3

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանը պատրաստվում է սահմանազատում իրականացնել ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Վրաստանի հետ: Դեռ վաղուց էին լուրեր շրջանառվում, որ հայ-վրացական բարձրաստիճան շփումներում Փաշինյանն ակտիվացնում է սահմանազատման-սահմանագծման աշխատանքները նաև Վրաստանի հետ՝ նրանց որոշակի տարածքներ զիջելու պատրաստակամությամբ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ՀՀ-Վրաստան սահմանագոտու Ջիլիզա գյուղին, որը գտնվում է Լոռու մարզի Ալավերդու շրջանում:
Երեկ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպման ժամանակ, Նիկոլ Փաշինյանը կրկին բարձրացրել է սահմանազատման հարցը:
«Այսօր գործընկերոջս հետ առիթ ենք ունեցել քննարկել այս համատեղ հռչակագրի գործնական իրագործման ուղղությամբ հնարավոր և անհրաժեշտ քայլերը։ Ուզում եմ ընդգծել, որ այդ հռչակագրում էական առանցք է միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անվերապահ ճանաչումը: Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի եւ Վրաստանի միջեւ սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-Վրաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո հայտարարել էր նա:

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանից հետաքրքրվեցինք՝ մասնավորապես ո՞ր հատվածներում պետք է սահմանազատում արվի, արդյո՞ք այն ներառում է նաև Ջիլիզա գյուղը, որ խոսվում է, թե հանձնվելու է:

«Վարչապետն իր հայտարարության մեջ ասել է՝ ինչ են քննարկել. Վրաստանի հետ ռազմավարական համագործակցության հռչակագրի թեմայի շուրջ քննարկվել է սահամանզատման թեման: Ընդհանուր քննարկվել է, որ պետք է սահմանազատում լինի. վարչապետի հայտարարությունից բացի, դեռ այլ բան չկա»,- ասել է նա»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր