ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Վրաստանի «հարիֆ» և Հայաստանի «շուստրի» իշխանությունները»․ Անդրանիկ Թևանյան
17:24, 27.03.2024 | mamul.am
3273 | 1

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վրաստանի «հարիֆ» և Հայաստանի «շուստրի» իշխանությունները։
Վրացիները շատ «հարիֆ» դուրս եկան։ Ուրախանում են, որ իրենց ֆուտբոլի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ մասնակցելու է Եվրո-2024-ի եզրափակիչ փուլին։ Ընդամենը։
Հայաստանը Եվրո-2024-ին չի մասնակցի, բայց «զատո» մեզ խոստացվել է, որ մինչև 2050-ը ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականը դառնալու է աշխարհի կամ Եվրոպայի առաջնության գավաթակիր։
Ի դեպ, վրացիները «հարիֆություն» են անում նաև աշխարհաքաղաքական հարցերով։ Ոչ մի կերպ չեն համաձայնում Արևմուտքի ձեռքում Վրաստանը դարձնել մանրադրամ՝ ընդդեմ Ռուսաստանի։ Մինչդեռ Հայաստանի իշխանությունն այս հարցում առաջադեմ է՝ հանձնում է սեփական երկիրը՝ հանուն այլոց, այդ թվում՝ մեր թշնամիների շահերի»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր