ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Սրանից ավելի ի՞նչ պիտի լինի, որ հայ ժողովուրդը համաձայնվի, որ սա ***անել է մեզ». Հովհաննես Ավետիսյան
01:18, 28.03.2024 | mamul.am
2487 | 0

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նախկինում ալիևը մեր հետ կապված իրենց նկրտումներն առաջ տանելու համար միլիարդներ էր ծախսում. անգլիացիներին, ռուսներին, ամերիկացիներին և այլոց իր երկրի ենթակառուցվածքներում և այլ տնտեսական գործընթացների շահառու էր դարձնում, որ սրանք համաձայնվեն Արցախը ադրբ լինելու հետ, որ սրանք աչք փակեն հայերի նկատմամբ իր պահանջներին:
Հիմա այս ամենը «ձրի» է արվում: Իրենց բոլոր թեզերն առաջ տանելու համար այլևս այս ամենը հարկավոր չէ, իրենք հղում են անում մեր երկրի ղեկավարի պաշտոն զբաղեցնողին և այլևս իրենց հակադրվող չկա:
Սրանից ավելի ի՞նչ պիտի լինի, որ հայ ժողովուրդը համաձայնվի, որ սա դավաճանել է մեզ և սպասարկում է թշնամու շահերը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր