ԵՄ ռազմական օգնությունը Երևանին մտահոգիչ է։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։ «Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու ծրագրերը և հաղորդագրություններն այն մասին, որ ապրիլի 5-ի հանդիպումը նախատեսում է ռազմական բաղադրիչներ, լրացուցիչ մտահոգություն են առաջացնում և խաթարում տարածաշրջանում խաղաղաշինությանն ուղղված ջանքերը»,-ասվում է հաղորդագրության մեջ: |