ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Երբ Տավուշի գյուղերն ու բարձունքները հանձնեն, պատերազմը կմոտենա Երևանին»․ Վազգեն Մանուկյան
11:48, 27.03.2024 | mamul.am
1943 | 0

«Ադրբեջանը խաղաղության պայմանագիր չի ստորագրելու, որովհետև դեռ այնքան բան ունի ստանալու»,- 168TV-ի եթերում ասել է ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։ «Հայաստանը չպետք է ոչ մի թիզ զիջի, պետք չէ գնալ զիջումների՝ ամեն գնով խաղաղության հասնելու համար, բանակցություններում պետք է դնի իր շահերից բխող բոլոր քաղաքական պահանջները՝ թեկուզ Ադրբեջանը չհամաձայնվի և այդ բանակցությունները տարիներ տևեն։ Այդ ընթացքում պետք է ուժեղանալ, ձեռք բերել դաշնակցային հարաբերություններ տարբեր երկրների հետ։ Հայաստանը գտնվում է մի աշխարհագրական դիրքում, որը բոլորին է հետաքրքիր, անգամ մեզնից շատ ու շատ հեռու գտնվող Չինաստանին»,- ասել է Վազգեն Մանուկյանը՝ հավելելով, որ հիմա Ադրբեջանը կվախենա պատերազմ սկսել Հայաստանի դեմ, բայց երբ Տավուշի գյուղերը հանձնեն, ու բարձունքները վերցնեն, հակառակորդի համար ավելի հեշտ կլինի․ «Դրանով պատերազմը կմոտենա Երևանին։ Տավուշի տարածքը միայն տավուշցիներինը չէ, և նրանք չէ, որ պիտի որոշեն՝ էդ տարածքը տա՞ն, թե՞ չտան։ Տավուշի ամեն թիզ հողը բոլորինս է։ Տավուշցիները ճիշտ են անում, որ դիմադրում են, ճիշտ կանեն ինքնապաշտպանության ջոկատներ ստեղծեն, տեսնեմ Ադրբեջանն ինչպե՞ս է հարձակվելու։ Փաշինյանը չի կարող գնալ, այդ տարածքների բնակիչներին բաներ խոստանալ, որպեսզի լքեն այն»,- ասել է Մանուկյանը։

Վազգեն Մանուկյանի հարցազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր