ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Հունգարիայում հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել՝ ընդդեմ Օրբանի
11:18, 27.03.2024 | mamul.am
2942 | 0

Մարտի 26-ի երեկոյան Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի և գլխավոր դատախազ Փեթեր Փոլթի հրաժարականի պահանջով ցույց է տեղի ունեցել Բուդապեշտում: Մի քանի հազար մարդ երթ է կազմակերպել գլխավոր դատախազության շենքից մինչև խորհրդարան, հաղորդում է Reuters-ը։

Նշվում է, որ քաղաքացիները գլխավոր դատախազության շենքից երթով շարժվել են դեպի խորհրդարան՝ վանկարկելով «հրաժարական, հրաժարական»։

Հավաքվածների առջև ելույթ է ունեցել Հունգարիայի արդարադատության նախկին նախարար Յուդիթ Վարգայի նախկին ամուսինը՝ Փեթեր Մադյարը։

Գործակալությունը նշում է, որ Հունգարիայում սկանդալ է հասունացել, երբ Մադյարը հրապարակել է Յուդիթ Վարգայի ձայնով ձայնագրություն, որում նա նկարագրում է՝ ինչպես են պաշտոնյաները հասել դատարանի արձանագրություններից ապացույցների հեռացմանը՝ կոռուպցիոն գործերում իրենց դերակատարությունը թաքցնելու համար։

Հունգարիայում հազարավոր մարդիկ ընդդեմ Օրբանի ցույցի են դուրս եկել
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր