ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Նիկոլի օրոք փակվել է երկու թատրոն, որոնք Երևանում էին, ոչ թե Տավուշի գյուղերում»․ Ռ․ Մխիթարյան
11:30, 27.03.2024 | mamul.am
1598 | 1

Ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր թատրոնի միջազգային օրն է: Նիկոլի օրոք փակվել են Պետական կամերային երաժշտական թատրոնը և Գոյ թատրոնը: Ի դեպ դրանք Երևանում էին, ոչ թե Տավուշի գյուղերում, որոնք իր կտրած քարտեզից դուրս են:
Թատրոնի հարգելի գործընկերներ: Ձեր մեծամասնությունը ցավոք վաղուց դադարել է հանդիսատեսին այսօր հուզող բաների մասին բեմադրելը և խոսելը: Դուք հարմարվողների մեծ բանակ եք: Ձեր մեջի եզակի պատվախնդիր ու արժանապատիվ անհատները ցավոք լոկ բացառություն են այս օրինաչափության մեջ:
Տաղանդը, առանց հայրենիքի զգացողության, առանց իրական կյանքի խնդիրների բարձրաձայնման՝ լոկ ապրուստի միջոց է: Հուսով եմ՝ ձեր բաժին գերեզմանը Նիկոլի քարտեզով չի հայտնվի թուրքի մոտ: Չնայած միևնույն է ոչ մեկ այդ գերեզմանին այսպես թե այնպես չէր գալու»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր